ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 16 · ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ
Հոդված 212. ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌՆԵՐԻ և ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԵՆՆԵՐԻ ԱՌԱՔՈՒՄԸ ԳՈՐԾԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ
Հոդված 212. ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌՆԵՐԻ և ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԵՆՆԵՐԻ ԱՌԱՔՈՒՄԸ ԳՈՐԾԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ
Դատական նիստին չներկայացած կողմերին և գործին մասնակցող մյուս անձանց երեքօրյա ժամկետում ուղարկվում են դատարանի վճռի կամ գործի վարույթը կասեցնելու կամ կարճելու, կամ դիմումն առանց քննության թողնելու վերաբերյալ որոշումների պատճենները:
(28.05.80 խմբագրությամբ)