ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 17 · ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ
Հոդված 213. ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 213. ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՎԱՐՈՒՅԹԸ
Դատարանը պարտավոր է գործի վարույթը կասեցնել`
1) երբ մահացել է գործում կողմ հանդիսացող քաղաքացին` եթե վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն կամ եթե դադարել է գործում կողմ հանդիսացող իրավաբանական անձի գոյությունը.
2) երբ կողմը կորցնում է գործունակությունը.
3) երբ պատասխանողը գտնվում է ԽՍՀՄ զինված ուժերի գործող զորամասում կամ երբ առկա է ԽՍՀՄ զինված ուժերի գործող զորամասում գտնվող հայցվորի խնդրանքը.
4) երբ տվյալ գործի քննությունը անհնարին է քաղաքացիական, քրեական կամ վարչական կարգով քննվող մի այլ գործի լուծումից առաջ: