Հոդված 22. ԲԱՑԱՐԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 22. ԲԱՑԱՐԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սույն օրենսգրքի 18-21 հոդվածներում նշված հանգամանքների առկայության դեպքում դատավորը, դատախազը, հասարակական կազմակերպության կամ աշխատավորական կոլեկտիվի ներկայացուցիչը, փորձագետը, թարգմանը, դատական նիստի քարտուղարը պարտավոր են ինքնաբացարկ հայտնել: Այդ նույն հիմքերով բացարկ կարող են հայտնել գործին մասնակցող անձինք:
Բացարկը պետք է պատճառաբանված լինի ու հայտնվի գործի ըստ էության քննությունն սկսվելուց առաջ: Ավելի ուշ բացարկ հայտնելը թույլատրվում է միայն այն դեպքում, երբ դրա հիմքը բացարկ հայտնող անձին հայտնի է դարձել գործի քննությունն սկսվելուց հետո:
Եթե բացարկի հիմքերը դատարանին հայտնի են դարձել գործի քննությունն սկսվելուց հետո, ապա դատարանը պարտավոր է դրանց մասին հաղորդել դատական նիստում, նախապես լսել գործին մասնակցող անձանց կարծիքը, որից հետո լուծել բացարկի հարցը:
(28.05.80 խմբագրությամբ)