Հոդված 226. ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 226. ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Դատական նիստի կամ նիստից դուրս կատարված առանձին դատավարական գործողության արձանագրությունը պետք է արտացոլի գործի քննության կամ առանձին դատավարական գործողության կատարման բոլոր էական հանգամանքները:
Դատական նիստի արձանագրության մեջ, մասնավորապես, ցույց է տրվում`
1) դատական նիստի տարին, ամիսը ամսաթիվը և տեղը.
2) դատական նիստը սկսելու և ավարտելու ժամանակը.
3) գործը քննող դատարանի անունը, դատարանի կազմը և դատական նիստի քարտուղարը.
4) գործի անունը.
5) տեղեկություններ գործին մասնակցող անձանց, ներկայացուցիչների, վկաների, փորձագետների և թարգմանների ներկայանալու մասին.
6) տեղեկություններ գործին մասնակցող անձանց նրանց իրավունքներն ու պարտականությունները բացատրելու մասին.
7) նախագահողի կարգադրությունները և դատարանի այն որոշումները, որ կայացվել են առանց խորհրդակցական սենյակ հեռանալու.
8) գործին մասնակցող անձանց և ներկայացուցիչների հայտարարությունները.
9) գործին մասնակցող անձանց և ներկայացուցիչների բացատրությունները, վկաների ցուցմունքները, փորձագետների տված բանավոր պարզաբանումներն իրենց եզրակացությունների վերաբերյալ, իրեղեն և գրավոր ապացույցների զննության տվյալները.
10) տեղեկություններ դատարանի կողմից դատավարությանը մասնակից դարձված պետական կառավարման մարմինների տված եզրակացությունների մասին և հասարակական կազմակերպությունների ու աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչների կարծիքի մասին.
11) դատական վիճաբանությունների և դատախազի եզրակացության բովանդակությունը.
12) տեղեկություններ որոշումների և վճռի հրապարակման մասին.
13) տեղեկություններ վճռի, որոշումների բովանդակության պարզաբանման, դրանց բողոքարկման կարգի ու ժամկետի մասին:
(28.05.80 խմբագրությամբ)