Հոդված 23. ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԲԱՑԱՐԿԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 23. ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԲԱՑԱՐԿԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
Բացարկ հայտնվելու դեպքում դատարանը պետք է լսի գործին մասնակցող անձանց կարծիքը, ինչպես նաև լսի այն անձին, որի դեմ բացարկ է հայտնվել, եթե բացարկվողը ցանկանում է բացատրություն տալ: Բացարկման հարցը դատարանը լուծում է խորհրդակցական սենյակում:
Դատավորներից մեկին բացարկելու հարցը լուծում են մնացած դատավորները` բացարկվողի բացակայությամբ: Բացարկին կողմ և բացարկի դեմ տրված ձայների հավասար քանակի դեպքում դատավորը համարվում է բացարկված:
Մի քանի դատավորների կամ դատարանի ամբողջ կազմի դեմ հայտնված բացարկը լուծում է նույն դատարանը իր լրիվ կազմով` ձայների մեծամասնությամբ:
Գործը մեկ դատավորի կողմից քննելու դեպքում դատավորի դեմ հայտնված բացարկի հարցը լուծում է գործը քննող դատավորը: Բացարկը հարգելու դեպքում գործը ներկայացվում է վերադաս դատարանի նախագահին: Վերադաս դատարանի նախագահը ստուգում է ընդունված բացարկի օրինականությունը ու հիմնավորվածությունը և լուծում է որոշումը բողոքարկելու հարցը:
Դատախազին, հասարակական կազմակերպության կամ աշխատավորական կոլեկտիվի ներկայացուցչին, փորձագետին, թարգմանին և դատական նիստի քարտուղարին բացարկելու հարցը լուծում է գործը քննող դատարանը:
(28.05.80, 01.07.94 խմբագրությամբ)