Անցնել բովանդակությանը
ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 22 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 230. ՎԱՐՉԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԾԱԳՈՂ ԱՅՆ ԳՈՐԾԵՐԸ, ՈՐՈՆՔ ԵՆԹԱԿԱ ԵՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 230. ՎԱՐՉԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԾԱԳՈՂ ԱՅՆ ԳՈՐԾԵՐԸ, ՈՐՈՆՔ ԵՆԹԱԿԱ ԵՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ

Դատարանը քննության է առնում`

1) ընտրողների ցուցակներում եղած անճշտությունների վերաբերյալ գանգատների գործերը.

2) վարչական կարգով տույժեր նշանակելու կապակցությամբ մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունների դեմ տրվող գանգատների գործերը. քաղաքացիների իրավունքները ոտնահարող պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների դեմ տրվող գանգատների գործերը, որոնք օրենքով վերապահված են դատարանների իրավասությանը.

3) հարկերի, պետական և համայնքների բյուջեներ և արտաբյուջետային հիմնադրամներ գանձվող այլ պարտադիր վճարումների ապառքները, հաշվարկված տուժանքները բռնագանձելու վերաբերյալ գործերը:

(28.05.80, 25.07.88, 23.06.97 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։