Հոդված 238.6. ԳԱՆԳԱՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
Հոդված 238.6. ԳԱՆԳԱՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
Դատարանի կողմից գանգատի քննարկումը իրականացվում է քաղաքացիական դատավարության կանոններով. այն բացառություններով ու լրացումներով, որոնք սահմանված են սույն գլխով, ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով:
Դատարանը գանգատը քննության է առնում տասնօրյա ժամկետում, որպես կանոն, դռնբաց նիստում, գանգատ տված քաղաքացու և այն պաշտոնատար անձի մասնակցությամբ, որի գործողությունները գանգատարկվում են:
Եթե քաղաքացին կամ այն պաշտոնատար անձը, որի գործողությունները գանգատարկվում են, չեն կարող դատարան ներկայանալ հարգելի պատճառներով, գործը կարող է քննության առնվել գանգատ տված քաղաքացու ներկայացուցչի կամ պաշտոնատար անձի ներկայացուցչի մասնակցությամբ:
Եթե գանգատ տված քաղաքացին կամ այն պաշտոնատար անձը, որի գործողությունները գանգատարկվում են, կամ նրանց ներկայացուցիչները անհարգելի պատճառներով չեն ներկայացել դատական նիստին, դա խոչընդոտ չի հանդիսանում գանգատը քննարկելու համար, սակայն դատարանը կարող է պարտադիր համարել գանգատ տված քաղաքացու և այն պաշտոնատար անձի ներկայանալը, որի գործողությունները գանգատարկվում են:
Դատաքննությանը կարող են մասնակցել հասարակական կազմակերպությունների և աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչները, ինչպես նաև ենթակայության կարգով վերադաս մարմինների պաշտոնատար անձինք կամ նրանց ներկայացուցիչները:
Դատարանը պետք է հետազոտի ենթակայության կարգով վերադաս պաշտոնատար անձանց կամ մարմինների այն նյութերը, որոնք օրինական են համարել պաշտոնատար անձի գանգատարկվող գործողությունները, ինչպես նաև կարող է լսել այլ անձանց բացատրությունները, հետազոտել անհրաժեշտ փաստաթղթերը և այլ ապացույցները:
(լրաց. 25.07.88 թ.)