Հոդված 241. Դիմումի քննարկումը
Հոդված 241. Դիմումի քննարկումը
Գործը քննելիս դատարանը պետք է ստուգի, թե հարկի, այլ վճարման տվյալ տեսակն արդյոք նախատեսված է օրենքով, օրինական հիմքեր կան արդյոք համապատասխան մարմինների կողմից պատասխանողին ենթարկելու տվյալ հարկմանը, վճարմանը, պահպանված է արդյոք հարկմանը, վճարմանը ենթարկելու օրենսդրությամբ սահմանված կարգը, նկատի առնվել են արդյոք պատասխանողի սահմանված արտոնությունները. տուժանքների կիրառման օրինականությունը:
Եթե գործի քննության ժամանակ դատարանը կասկածներ է ունենում վճարման չափի հաշվարկման ճշտության վերաբերյալ, ապա նա իր որոշմամբ կասեցնում է գործի վարույթը և նյութն ուղարկում է դիմումը ներկայացրած մարմին` ստուգման համար: Գործի վարույթը վերսկսվում է դիմումը ներկայացրած մարմնի կողմից վճարման չափի վերահաշվարկում կատարելուց կամ նրա վերադաս մարմնի կողմից դիմումը հաստատվելուց հետո: