Անցնել բովանդակությանը
ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 26 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 245. ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹԻ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 245. ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹԻ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Սույն օրենսգրքի 244 հոդվածում թվարկած գործերը դատարանները քննում են դատավարության ընդհանուր կանոնների համաձայն, այն բացառություններով և լրացումներով, որոնք սահմանված են ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հատուկ վարույթի գործերը դատարանը քննության է առնում դիմողի և շահագրգռված քաղաքացիների, պետական կառավարման մարմինների, պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, կոլտնտեսությունների, կոոպերատիվ այլ կազմակերպությունների, դրանց միավորումների ու հասարակական այլ կազմակերպությունների մասնակցությամբ:

Եթե գործը հատուկ վարույթի կարգով քննության առնելիս իրավունքի մասին դատական մարմիններին ենթակա վեճ է ծագում, դատարանը դիմումը թողնում է առանց քննության և շահագրգռված անձանց բացատրում է, որ նրանք իրավունք ունեն հայց հարուցելու ընդհանուր հիմքերով:

(28.05.80 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։