ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 29 · ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԳՈՐԾՈՒՆԱԿ ԿԱՄ ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿ ՃԱՆԱՉԵԼԸ
Հոդված 257. ԴԻՄՈՒՄ ՏԱԼԸ
Հոդված 257. ԴԻՄՈՒՄ ՏԱԼԸ
Ոգելից խմիչքներ կամ թմրամիջոցներ չարաշահելու հետևանքով քաղաքացուն սահմանափակ գործունակ կամ հոգեկան հիվանդության կամ տկարամտության հետևանքով անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործը կարող է սկսվել նրա ընտանիքի անդամների, արհմիութենական և այլ հասարակական կազմակերպությունների, դատախազի, խնամակալության և հոգաբարձության մարմնի, հոգեբուժական հիմնարկի դիմումի հիման վրա:
Քաղաքացուն սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչելու վերաբերյալ դիմումը տրվում է տվյալ քաղաքացու բնակության վայրի դատարանին, իսկ եթե այդ անձը տեղավորված է հոգեբուժական հիմնարկում` ապա բուժական հիմնարկի գտնվելու վայրի դատարանին:
(23.10.87 խմբագրությամբ)