Հոդված 262. ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԳՈՐԾՈՒՆԱԿ ՃԱՆԱՉԵԼԸ
Հոդված 262. ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԳՈՐԾՈՒՆԱԿ ՃԱՆԱՉԵԼԸ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 15 հոդվածով նախատեսված դեպքերում դատարանը` իր իսկ քաղաքացու, նրա հոգաբարձուի, ինչպես նաև սույն օրենսգրքի 257 հոդվածում թվարկված անձանց ու պետական մարմինների դիմումի հիման վրա վճիռ է կայացնում քաղաքացու գործունակության սահմանափակումը վերացնելու մասին: Դատարանի որոշումը քաղաքացու նկատմամբ սահմանված հոգաբարձությունը վերացնելու հիմք է հանդիսանում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 16 հոդվածով նախատեսված դեպքերում դատարանը` խնամակալի, ինչպես նաև սույն օրենսգրքի 257 հոդվածում թվարկված անձանց ու պետական մարմինների դիմումի համաձայն, դատահոգեբուժական փորձաքննության համապատասխան եզրակացության հիման վրա, վճիռ է կայացնում ապաքինվածին գործունակ ճանաչելու և նրա նկատմամբ սահմանված խնամակալությունը վերացնելու մասին: Դատարանի որոշումը քաղաքացու նկատմամբ սահմանված խնամակալությունը վերացնելու հիմք է հանդիսանում: