ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 33 · ԿՈՐՑՐԱԾ ՆԵՐԿԱՅՉԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼԸ (ԿՈՉԻ ՎԱՐՈՒՅԹ)
Հոդված 273. ԿՈՐՑՐԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄ ՏԱԼԸ
Հոդված 273. ԿՈՐՑՐԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄ ՏԱԼԸ
Ներկայչական փաստաթուղթը կորցնող անձը օրենքում նշված դեպքերում, մասնավորապես` պետական աշխատավորական խնայողական դրամարկղի կողմից տրված ներկայչական խնայողական գրքույկը կամ պետական փոխառության տոմսերը պահպանության ընդունելու վերաբերյալ պահպանման վկայականը կորցնելու դեպքում, կարող է խնդրել դատարանին կորցրած փաստաթուղթը անվավեր ճանաչելու և կորցրած փաստաթղթերի նկատմամբ իրավունքները վերականգնելու մասին:
Կորցրած ներկայչական փաստաթուղթը անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը տրվում է փաստաթուղթը տվող հիմնարկի գտնվելու վայրի դատարանին: