Անցնել բովանդակությանը
ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 33 · ԿՈՐՑՐԱԾ ՆԵՐԿԱՅՉԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼԸ (ԿՈՉԻ ՎԱՐՈՒՅԹ)

Հոդված 275. ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԻՄՈՒՄՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 275. ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԻՄՈՒՄՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ

Դատավորը դիմումն ընդունելուց հետո որոշում է կայացնում փաստաթուղթը տվող հիմնարկին արգելել այդ փաստաթղթով վճարումներ կամ հանձնումներ կատարելը, ինչպես նաև որոշում է կայացնում` կորած փաստաթուղթը տիրողին դատարան կանչելու վերաբերյալ խնդրատուի հաշվին տեղական թերթում հայտարարություն տալու մասին: Հայտարարությունը պետք է բովանդակի`

1) այն դատարանի անունը, որտեղ ստացվել է փաստաթուղթը կորցնելու վերաբերյալ դիմումը.

2) դիմում տվող անձի անունը և նրա հասցեն.

3) այն փաստաթղթի անունը և տարբերիչ հատկանիշները, որը կորցնելու վերաբերյալ դիմում է ստացվել դատարանում.

4) առաջարկություն փաստաթուղթը տիրողին` թերթում հայտարարություն տալու օրից երեք ամսվա ժամկետում դիմում տալու դատարանին այն փաստաթղթի նկատմամբ իր իրավունքների մասին, որը կորցնելու վերաբերյալ հայտարարություն է տրված:

Որոշում կայացնելու մերժման դեմ կարող է մասնավոր գանգատ տրվել և մասնավոր բողոք բերվել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։