Հոդված 284. ԳՈՐԾԸ ՎՃՌԱԲԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԱԾ ՎՃՌԱԲԵԿ ԳԱՆԳԱՏԻ ԿԱՄ ԲՈՂՈՔԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 284. ԳՈՐԾԸ ՎՃՌԱԲԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԱԾ ՎՃՌԱԲԵԿ ԳԱՆԳԱՏԻ ԿԱՄ ԲՈՂՈՔԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
Այն դեպքում, երբ սահմանված ժամկետին կամ բաց թողած ժամկետը վերականգնելուց հետո տրված վճռաբեկ գանգատը կամ բերված վճռաբեկ բողոքը վճռաբեկ ատյանում ստացվում է գործը ուրիշ գանգատների կամ բողոքների հիման վրա քննվելուց հետո, դատարանը պարտավոր է այդպիսի գանգատը կամ այդպիսի բողոքը ընդունել իր վարույթը:
Այն դեպքերում, երբ վճռաբեկ ատյանը, քննելով նման գանգատը կամ բողոքը, գալիս է այն համոզման, որ գանգատի կամ բողոքի վերաբերյալ կայացված որոշումը պետք է փոփոխվի կամ վերացնի նախկինում կայացված որոշումը, վճռաբեկ ատյանը, որոշում կայացնելով, գործն առանձին միջնորդագրով ուղարկում է Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահին, որը և լուծում է մեկ կամ երկու որոշումների դեմ դատական հսկողության կարգով բողոք բերելու հարցը: