Անցնել բովանդակությանը
ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԱՏՅԱՆՈՒՄԳլուխ 34 · ԴԱՏԱԿԱՆ ՎՃԻՌՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

Հոդված 287. ՎՃՌԱԲԵԿ ԳԱՆԳԱՏԸ ԿԱՄ ԲՈՂՈՔԸ ԱՌԱՆՑ ԸՆԹԱՑՔԻ ԹՈՂՆԵԼԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 287. ՎՃՌԱԲԵԿ ԳԱՆԳԱՏԸ ԿԱՄ ԲՈՂՈՔԸ ԱՌԱՆՑ ԸՆԹԱՑՔԻ ԹՈՂՆԵԼԸ

Եթե տրված վճռաբեկ գանգատը կամ բերված վճռաբեկ բողոքը չեն ստորագրել դրանք տվող անձինք, կամ դրանցում չի մատնանշվում այն վճիռը, որը գանգատարկվում կամ բողոքարկվում է, կամ կցված չեն բոլոր անհրաժեշտ պատճենները, ինչպես նաև, երբ գանգատը տրվում է առանց պետական տուրք վճարելու, ժողովրդական դատավորը կամ դատարանի նախագահը որոշում է կայացնում, որով գանգատը կամ բողոքը թողնում է առանց ընթացք տալու և գանգատ տվող կամ բողոք բերող անձին ժամկետ է տալիս թերությունները վերացնելու համար:

Եթե գանգատ տվող կամ բողոք բերող անձը սահմանված ժամկետում կատարի որոշման մեջ պարունակվող ցուցումները, գանգատը կամ բողոքը համարվում է տրված առաջին անգամ դատարան ներկայացնելու օրը: Հակառակ դեպքում գանգատը կամ բողոքը համարվում է չտրված և վերադարձվում է գանգատ տվող կամ բողոք բերող անձին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։