Անցնել բովանդակությանը
ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԱՏՅԱՆՈՒՄԳլուխ 34 · ԴԱՏԱԿԱՆ ՎՃԻՌՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

Հոդված 288. ԴԱՏԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎՃՌԱԲԵԿ ԳԱՆԳԱՏԸ ԿԱՄ ԲՈՂՈՔԸ ՍՏԱՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 288. ԴԱՏԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎՃՌԱԲԵԿ ԳԱՆԳԱՏԸ ԿԱՄ ԲՈՂՈՔԸ ՍՏԱՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ

Ժողովրդական դատավորը կամ դատարանի նախագահը վճռաբեկ գանգատը կամ վճռաբեկ բողոքը ստանալուց հետո պարտավոր է`

1) գանգատի կամ բողոքի և դրանց կցված գրավոր նյութերի պատճեններն ուղարկել կողմերին և գործին մասնակցող մյուս անձանց.

2) գործին մասնակցող անձանց տեղեկացնել վճռաբեկ գանգատը կամ բողոքը բեկման կարգով քննվելու ժամանակի և տեղի մասին:

Վճռաբեկ գանգատները անմիջականորեն վճիռը կայացրած դատարանին տվող անձինք գործը լսելու օրվա մասին տեղեկացվում են բանավոր, որի մասին գանգատարկողը ստորագրում է իր ներկայացրած գանգատի վրա, իսկ վճռաբեկ գանգատը նրանցից փոստով ստացվելու դեպքում տեղեկացվում է գրավոր ծանուցումով: Գործին մասնակցող մյուս անձինք գործը լսելու օրվա մասին տեղեկացվում են գրավոր ծանուցումով, որը նրանց ուղարկվում է վճռաբեկ գանգատի կամ բողոքի պատճենի հետ միասին.

3) վճռի գանգատարկման և բողոքարկման համար սահմանված ժամկետն անցնելուց հետո գործն ուղարկել վճռաբեկ ատյանին:

Մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը ոչ ոք չի կարող գործը պահանջել դատարանից: Գործին մասնակցող անձինք և դատախազը իրավունք ունեն դատարանում ծանոթանալու գործի նյութերին և ստացված գանգատներին կամ բողոքին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։