Անցնել բովանդակությանը
ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԱՏՅԱՆՈՒՄԳլուխ 34 · ԴԱՏԱԿԱՆ ՎՃԻՌՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

Հոդված 291. ՎՃՌԱԲԵԿ ԳԱՆԳԱՏԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ և ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ ԵՏ ՎԵՐՑՆԵԼԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 291. ՎՃՌԱԲԵԿ ԳԱՆԳԱՏԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ և ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ ԵՏ ՎԵՐՑՆԵԼԸ

Վճռաբեկ գանգատ տվող անձը իրավունք ունի հրաժարվելու նրանից: Սակայն դատարանն իրավունք ունի սույն օրենսգրքի 34 հոդվածում նշված շարժառիթներով մերժելու գանգատից հրաժարվելը և գործը քննելու վճռաբեկության կարգով: Վճռաբեկ բողոք բերող դատախազը, ինչպես նաև վերադաս դատախազը իրավունք ունեն ետ վերցնելու բողոքը նախքան դատական նիստը սկսելը: Գործի քննության ընթացքում բողոքը չի կարող ոչ ետ վերցվել, ոչ էլ փոփոխվել:

Գանգատից հրաժարվելը ընդունելու մասին, ինչպես նաև բողոքը ետ վերցնելու դեպքում դատարանը կայացնում է որոշում, որով կարճում է վճռաբեկ վարույթը` եթե վճիռը գանգատարկված կամ բողոքարկված չէ այլ անձանց կողմից:

Բողոքը ետ վերցնելու և գանգատից հրաժարվելու դեպքում գործին մասնակցող անձինք տեղյակ են պահվում այդ մասին:

(28.05.80 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։