Հոդված 293. ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՎՃՌԱԲԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ
Հոդված 293. ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՎՃՌԱԲԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ
Դատարանը, գործը վճռաբեկության կարգով քննելիս, գործում եղած և կողմերի ու գործին մասնակցող մյուս անձանց լրացուցիչ ներկայացրած նյութերի հիման վրա ստուգում է առաջին ատյանի դատարանի վճռի օրինականությունն ու հիմնավորվածությունը` ինչպես նրա գանգատարկված, այնպես էլ չգանգատարկված մասում, այլև այն անձանց վերաբերմամբ, ովքեր գանգատ չեն տվել:
Վճռաբեկության կարգով գործի քննությանը դատարանի որոշմամբ թույլատրվում է մասնակցել գործում կողմ չհանդիսացող հասարակական կազմակերպությունների և աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչներին: Ընդ որում, եթե նրանք մասնակցել են առաջին ատյանի դատարանի նիստին, կրկնական լիազորություններ չեն պահանջվում:
Դատարանը կաշկանդված չէ վճռաբեկ գանգատի կամ բողոքի փաստարկներով և պարտավոր է գործն ստուգել իր ամբողջ ծավալով:
(28.05.80 խմբագրությամբ)