ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԱՏՅԱՆՈՒՄԳլուխ 34 · ԴԱՏԱԿԱՆ ՎՃԻՌՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
Հոդված 298. ԳՈՐԾԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ և ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ` ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻՆ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ
Հոդված 298. ԳՈՐԾԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ և ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ` ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻՆ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ
Այն դեպքում, երբ գործի մասնակիցներից կամ ներկայացուցիչներից որևէ մեկը դատական նիստին չի ներկայացել գործի քննության ժամանակի և տեղի մասին պատշաճ ձևով չտեղեկացվելու պատճառով, դատարանը հետաձգում է գործի քննությունը:
Սույն հոդվածում նշված անձանց չներկայանալը, եթե նրանք պատշաճ ձևով տեղեկացված են եղել գործի քննության ժամանակի և տեղի մասին, արգելք չի հանդիսանում գործի քննությանը: Սակայն դատարանը այդ դեպքում իրավունք ունի, չներկայանալու պատճառները հարգելի համարելով, հետաձգել գործի քննությունը:
Դատախազի կամ փաստաբանի անհարգելի պատճառներով չներկայանալու մասին դատարանը հաղորդում է համապատասխանորեն վերադաս դատախազին կամ փաստաբանների կոլեգիայի նախագահությանը: