Անցնել բովանդակությանը
ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԱՏՅԱՆՈՒՄԳլուխ 34 · ԴԱՏԱԿԱՆ ՎՃԻՌՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

Հոդված 304. ՎՃՌԱԲԵԿ ԱՏՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 304. ՎՃՌԱԲԵԿ ԱՏՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Դատարանը, քննելով գործը վճռաբեկության կարգով, իրավունք ունի իր որոշմամբ`

1) վճիռը թողնելու առանց փոփոխության, իսկ գանգատը կամ բողոքը` առանց բավարարման.

2) բեկանելու վճիռը ամբողջովին կամ նրա մի մասը և գործն ուղարկելու առաջին ատյանի դատարանին` դատավորների այլ կազմով նոր քննության համար, կամ ուղարկելու այլ ժողովրդական դատարան.

3) բեկանելու վճիռն ամբողջովին կամ նրա մի մասը և կարճելու գործի վարույթը կամ դիմումը թողնելու առանց քննության.

4) փոփոխելու վճիռը կամ նոր վճիռ կայացնելու, չհանձնելով գործը նոր քննության, եթե գործով չի պահանջվում ապացույցների հավաքում կամ դրանց լրացուցիչ ստուգում, առաջին ատյանի դատարանը գործի հանգամանքները պարզել է լրիվ ու ճիշտ, սակայն սխալ է թույլ տվել մատերիալ իրավունքի նորմաների կիրառման հարցում:

(28.05.80 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։