Անցնել բովանդակությանը
ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԱՏՅԱՆՈՒՄԳլուխ 34 · ԴԱՏԱԿԱՆ ՎՃԻՌՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

Հոդված 305. ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ ՎՃՌԱԲԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ԲԵԿԱՆԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 305. ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ ՎՃՌԱԲԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ԲԵԿԱՆԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

Դատարանի վճիռը վճռաբեկության կարգով բեկանելու և գործը առաջին ատյանի դատարանին նոր քննության հանձնելու հիմքեր են հանդիսանում`

1) գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների ոչ լրիվ պարզաբանված լինելը.

2) գործի համար նշանակություն ունեցող այն հանգամանքների ապացուցված չլինելը, որոնք դատարանը հաստատված է համարում.

3) դատարանի` վճռում շարադրված եզրակացությունների անհամապատասխանությունը գործի հանգամանքներին.

4) մատերիալ իրավունքի նորմաների կամ դատավարական իրավունքի նորմաների խախտումը կամ դրանց սխալ կիրառումը:

Դատարանի ըստ էության ճիշտ վճիռը չի կարող բեկանվել սոսկ միայն ձևական նկատառումներով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։