ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԱՏՅԱՆՈՒՄԳլուխ 35 · ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
Հոդված 314. ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԳԱՆԳԱՏԱՐԿԵԼՈՒ և ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հոդված 314. ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԳԱՆԳԱՏԱՐԿԵԼՈՒ և ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Առաջին ատյանի դատարանի որոշումները, բացի Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի որոշումներից, դատարանի վճռից անջատ կարող են կողմերի և գործին մասնակցող մյուս անձանց կողմից գանգատարկվել և դատախազի կողմից բողոքարկվել վճռաբեկ ատյանին`
1) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում.
2) այն դեպքերում, երբ դատարանի որոշումը արգելակում է գործի հետագա շարժման հնարավորությունը:
Առաջին ատյանի դատարանի մնացած որոշումների դեմ մասնավոր գանգատներ չեն տրվում և մասնավոր բողոքներ չեն բերվում, բայց այդ որոշումների դեմ եղած առարկությունները կարող են մտցվել վճռաբեկ գանգատի կամ բողոքի մեջ: