Հոդված 362. ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Հոդված 362. ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Կատարողական վարույթը կասեցվում է`
1) սույն օրենսգրքի 360 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով և 361 հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքերում` մինչև կպարզվի, թե ով է պարտապանի իրավահաջորդը, կամ մինչև անգործունակ պարտապանի համար ներկայացուցիչ նշանակելը.
2) սույն օրենսգրքի 360 հոդվածի 3-րդ կետով, 361 հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերում` մինչև որ դադարի պահանջատիրոջ կամ պարտապանի գտնվելը ԽՍՀՄ զինված ուժերի կազմում. մինչև որ ավարտվի պետական պարտականությունների կատարումը պարտապանի կողմից. մինչև որ պարտապանը վերադառնա պաշտոնական գործուղումից, դուրս գրվի բուժհիմնարկից կամ հայտնաբերվի հետախուզությամբ.
3) սույն օրենսգրքի 360 հոդվածի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով, 316 հոդվածի 5-րդ կետով նախատեսված դեպքերում` մինչև հայցի կամ գանգատի բավարարումը մերժելու մասին դատարանի վճիռը կամ որոշումը օրինական ուժի մեջ մտնելը.
4) սույն օրենսգրքի 360 հոդվածի 7-րդ կետով նախատեսված դեպքերում` մինչև հսկողական կարգով վարույթի ավարտումը կամ մինչև կասեցումը վերացնելու մասին համապատասխան պաշտոնատար անձի կարգադրությունը:
Կատարողական վարույթը վերսկսվում է պահանջատիրոջ դիմումի համաձայն կամ դատավորի նախաձեռնությամբ` այն հանգամանքները վերացվելուց հետո, որոնք առաջացրել են նրա կասեցումը: