ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 38 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 366. ՎՃՌԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ
Հոդված 366. ՎՃՌԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ
Վճռի կատարման ժամանակ պարտապանի գույքը պահպանելու և տեղափոխելու, փորձագետներին վարձատրելու, կատարման վայրը մեկնելու հետ կապված դատական կատարածուի ճանապարհածախսը վճարելու համար անհրաժեշտ ծախսերը կատարվում են այն դատարանի նախահաշվով, որին առընթեր գործում է դատական կատարածուն:
Այդ ծախսերը պարտապանից հօգուտ պետության գանձվում են ժողովրդական դատավորի որոշմամբ: Այդ որոշման դեմ կարող է մասնավոր գանգատ տրվել և մասնավոր բողոք բերվել: