Անցնել բովանդակությանը
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 39 · ՎՃԻՌՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Հոդված 367. ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄԸ ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ՏԱՐԱԾԵԼԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 367. ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄԸ ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ՏԱՐԱԾԵԼԸ

Քաղաքացիներից կատարվող բռնագանձումը տարածվում է պարտապանի անձնական գույքի վրա, ինչպես նաև ընդհանուր սեփականության մեջ, ամուսինների համատեղ սեփականության մեջ, այլև կոլտնտեսային ծխի կամ մենատնտես գյուղացիական տնտեսության գույքի մեջ նրա ունեցած բաժնի վրա:

Հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման համար բռնագանձումը կարող է տարածվել նաև ամուսինների համատեղ սեփականությունը կազմող գույքի վրա և կոլտնտեսային ծխի կամ մենատնտես գյուղացիական տնտեսության գույքի վրա, եթե քրեական գործի վերաբերյալ դատարանի դատավճռով հաստատված է, որ այդ գույքը ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով հայթայթված միջոցներով:

Բռնագանձումը պարտապանի գույքի վրա չի տարածվում, եթե բռնագանձման չափը չի գերազանցում նրա ամսական աշխատավարձի կամ այլ վաստակի, կենսաթոշակի կամ թոշակի այն բաժնից, որի վրա ըստ օրենքի կարող է տարածվել բռնագանձումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։