Հոդված 370. ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԳՐՈՒՄԸ
Հոդված 370. ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԳՐՈՒՄԸ
Դատական կատարածուն պարտապանի գույքի վերգիր է կատարում այն քանակությամբ, որն անհրաժեշտ է պահանջատիրոջ օգտին վճռված գումարները և կատարման հետ կապված ծախսերը մարելու համար, պարտապանին հանձնելով գույքի վերգրման ակտի պատճենը: Դատական կատարածուն կարող է կնքել վերգրված առարկաները:
Պարտապանի գույքի վերգրումը կատարվում է պարտապանի և ընթերակաների ներկայությամբ: Պարտապանի բացակայության դեպքում վերգրումը կատարվում է նրա ընտանիքի չափահաս անդամներից որևէ մեկի ներկայությամբ, իսկ այդ անձանց բացակայության դեպքում` տնային կառավարչությունների կամ պատգամավորների գյուղական և ավանային խորհրդի գործադիր կոմիտեների լիազորների մասնակցությամբ:
Գույքը վերգրելիս պարտապանը իրավունք ունի հայտարարելու դատական կատարածուին, թե բռնագանձումը առաջին հերթին ինչ առարկաների վրա պետք է տարածվի: Դատական կատարածուն պարտավոր է բավարարել այդպիսի հայտարարությունը, եթե դա արգելք չի հանդիսանում վճռի կատարմանը:
(28.05.80 խմբագրությամբ)