Հոդված 371. ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԱՐԳԵԼԱՆՔ ԴՆԵԼՈՒ ԱԿՏԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 371. ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԱՐԳԵԼԱՆՔ ԴՆԵԼՈՒ ԱԿՏԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Գույքի վրա արգելանք դնելու ակտում պետք է նշված լինեն`
1) ակտը կազմելու ժամանակն ու տեղը.
2) ակտը կազմող դատական կատարածուի, ինչպես նաև ակտը կազմելուն ներկա գտնվող անձանց անունները.
3) դատարանի անունը և այն վճիռը, որն ի կատար է ածվում.
4) պահանջատիրոջ և պարտապանի անունները.
5) ակտի մեջ մտցված յուրաքանչյուր առարկայի անունը, նրա տարբերիչ հատկանիշները (քաշը, մետրաժը, մաշվածության աստիճանը և այլն), յուրաքանչյուր առարկայի գնահատումն առանձին և ամբողջ գույքի արժեքը.
6) առարկաները կնքելու հանգամանքը, եթե այդ կատարվել է.
7) այն անձի անունն ու հասցեն, որին ի պահ է հանձնված գույքը, եթե գույքի պահպանումը պարտապանի վրա չի դրվում.
8) պարտապանին և մյուս անձանց դատական կատարածուի գործողությունները գանգատարկելու կարգն ու ժամկետը բացատրելու մասին, ինչպես նաև պարտապանին կամ գույքը պահպանողին ի պահ հանձնված գույքը վատնելու, օտարելու կամ թաքցնելու համար նրանց պատասխանատվությունը բացատրելու մասին.
9) պահանջատիրոջ, պարտապանի և վերգրմանը ներկա գտնված անձանց դիտողություններն ու հայտարարությունները և դրանց վերաբերյալ դատական կատարածուի կարգադրությունները:
Գույքի վրա արգելանք դնելու ակտը ստորագրում են դատական կատարածուն, պահանջատերը, պարտապանը, գույքը պահողը և ակտը կազմելիս ներկա գտնված այլ անձինք: Ակտի պատճենը հանձնվում է պարտապանին: