Անցնել բովանդակությանը
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 39 · ՎՃԻՌՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Հոդված 389. ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄԸ ՊԱՐՏԱՊԱՆԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԿԱՄ ԱՅԼ ՎԱՍՏԱԿԻ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ և ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՎՐԱ ՏԱՐԱԾԵԼԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 389. ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄԸ ՊԱՐՏԱՊԱՆԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԿԱՄ ԱՅԼ ՎԱՍՏԱԿԻ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ և ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՎՐԱ ՏԱՐԱԾԵԼԸ

Բռնագանձումը պարտապանի աշխատավարձի կամ այլ վաստակի, կենսաթոշակի և կրթաթոշակի վրա տարածվում է պարբերական և այլ վճարումներ բռնագանձելու վերաբերյալ վճիռ կատարելիս` սույն օրենսգրքի 367 հոդվածի երրորդ մասում նշված դեպքերում, ինչպես նաև այն դեպքերում, երբ պարտապանը չունի կամ բավարար չափով չունի այն անհրաժեշտ գույքը, որի վրա օրենքով կարող է տարածվել բռնագանձումը: Բռնագանձումը թույլատրվում է ոչ ավելի, քան պարտապանին հասանելիք գումարի քսան տոկոսի չափով:

(26.08.81 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։