Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 4 · ԳՈՐԾԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԻՆՔ

Հոդված 39. ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԵՐԻՆ ԳՈՐԾԻ ՄԵՋ ՆԵՐԳՐԱՎԵԼԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 39. ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԵՐԻՆ ԳՈՐԾԻ ՄԵՋ ՆԵՐԳՐԱՎԵԼԸ

Աշխատանքից սխալ արձակված կամ այլ պաշտոնի փոխադրված աշխատողներին աշխատանքում կամ նախկին պաշտոնում վերականգնելու վերաբերյալ գործերով դատարանը իր նախաձեռնությամբ կարող է պատասխանողի կողմում որպես երրորդ անձ գործին մասնակցելու ներգրավել այն պաշտոնատար անձին, որի կարգադրությամբ տեղի է ունեցել աշխատանքից արձակումը կամ փոխադրումը: Դատարանը պարզելով, որ արձակումը կամ փոխադրումը կատարվել է օրենքի ակնհայտ խախտումով, դատավարության այդ նույն պրոցեսում մեղավոր պաշտոնատար անձի վրա պետք է պարտականություն դնի հատուցելու այն վնասները, որ պետական ձեռնարկությանը, հիմնարկին, կազմակերպությանը, կոլտնտեսությանը, կոոպերատիվ այլ կազմակերպությանը, դրանց միավորումներին, հասարակական այլ կազմակերպությանը պատճառվել են հարկադրական պարապուրդի համար արձակվածին վարձատրելու կամ նրա աշխատավարձի տարբերությունը վճարելու հետևանքով: Այդ դեպքում պաշտոնատար անձերից գանձման ենթակա գումարների չափը որոշվում է աշխատանքային օրենսդրությամբ:

(28.05.80 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։