Անցնել բովանդակությանը
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 39 · ՎՃԻՌՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Հոդված 392. ՊԱՐՏԱՊԱՆԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՑ և ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՅԼ ՏԵՍԱԿՆԵՐԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ՊԱՀՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 392. ՊԱՐՏԱՊԱՆԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՑ և ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՅԼ ՏԵՍԱԿՆԵՐԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ՊԱՀՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԸ

Պարտապանին վճարվող աշխատավարձի և նրան հավասարեցված վճարումների ու հանձնումների գումարից մինչև բռնագանձվող գումարների լրիվ մարումը, կատարողական թերթերով կարող է պահվել`

1) ալիմենտ բռնագանձելիս, հաշմությամբ կամ առողջության այլ վնասումով, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասը հատուցելիս և պետական, կոոպերատիվ ու այլ հանրային կամ անձնական գույքին հանցագործությամբ պատճառված վնասը հատուցելիս` հիսուն տոկոսը.

2) մնացած բոլոր տեսակի բռնագանձումների դեպքում, եթե օրենքով այլ չափ չի սահմանված` քսան տոկոսը:

Մի քանի կատարողական փաստաթղթերով աշխատավարձի վրա բռնագանձում տարածելիս բանվորների և ծառայողների համար, բոլոր դեպքերում, պետք է պահպանվի նրանց վաստակի հիսուն տոկոսը:

Աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից և հանձնումներից կատարվող պահումների չափի սահմանափակումները, որ նախատեսված են սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով, չեն տարածվում անչափահաս երեխաների համար ալիմենտ բռնագանձելիս:

(29.04.87 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։