Հոդված 394. ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄԸ, ԲԱՑԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՑ, ՊԱՐՏԱՊԱՆԻ ՄՅՈՒՍ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎՐԱ ՏԱՐԱԾԵԼԸ
Հոդված 394. ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄԸ, ԲԱՑԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՑ, ՊԱՐՏԱՊԱՆԻ ՄՅՈՒՍ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎՐԱ ՏԱՐԱԾԵԼԸ
Աշխատավարձի վրա բռնագանձում տարածելու կանոնները կիրառվում են նաև այն դեպքերում, երբ բռնագանձումը տարածվում է պարտապանին հասանելիք`
1) այն եկամուտների վրա, որ նա ստացել է կոլտնտեսությունում կատարած աշխատանքների համար.
2) այն հեղինակային վարձատրության համար, որ ստանում է հեղինակը իր հեղինակային իրավունքը, հայտնագործության իրավունքը, այն գյուտի իրավունքը, որի վերաբերմամբ հեղինակային վկայական է տրված, և ռացիոնալիզատորական առաջարկությունը օգտագործելու համար.
3) ուսանողական թոշակի վրա.
4) հաշմությամբ կամ առողջության այլ վնասումով, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասի հատուցման գումարների վրա:
Բռնագանձումը կենսաթոշակի վրա տարածվում է կենսաթոշակների վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան: