Հոդված 397. ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄԸ ՊԱՐՏԱՊԱՆԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ և ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՅԼ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՎՐԱ ՏԱՐԱԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 397. ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄԸ ՊԱՐՏԱՊԱՆԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ և ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՅԼ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՎՐԱ ՏԱՐԱԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Դատական կատարածուն կատարողական փաստաթուղթը ուղարկում է այն հիմնարկին, ձեռնարկությանը կամ կազմակերպությանը, որտեղ աշխատում է պարտապանը, կամ որտեղից նա վարձատրություն, թոշակ, կենսաթոշակ կամ նպաստ է ստանում, առաջարկելով դատարանի վճռի համաձայն պահումներ կատարել և պահված գումարները ուղարկել պահանջատիրոջը:
Պարտապանին աշխատանքից ազատելիս ձեռնարկությունը, հիմնարկը, կամ կազմակերպությունը կատարողական փաստաթուղթը վերադարձնում է դատական կատարածուին, նշելով կատարված պահումների և պարտապանի նոր աշխատանքի վայրի մասին, եթե այն հայտնի է:
Քաղաքացիներից` պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, կոլտնտեսությունների, կոոպերատիվ այլ կազմակերպությունների, դրանց միավորումների ու հասարակական այլ կազմակերպությունների օգտին այնպիսի դրամական գումարներ բռնագանձելու կատարողական փաստաթղթերը, որոնք չեն գերազանցում պարտապանի մեկ ամսվա աշխատավարձի կամ այլ վաստակի, կենսաթոշակի կամ թոշակի այն մասը, որի վրա օրենքով կարող է բռնագանձումը տարածվել, բռնագանձողները կատարման համար ուղարկում են անմիջականորեն այն հիմնարկը, ձեռնարկությունը կամ կազմակերպությունը, որտեղ պարտապանն աշխատում է, կամ վարձատրություն, կենսաթոշակ կամ թոշակ է ստանում:
Այն ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան, որը դատարանի վճռի կամ ժողովրդական դատավորի որոշման հիման վրա երեխաների համար ալիմենտ է բռնագանձում, պետք է վճռի կամ որոշման կատարման վայրի դատական կատարածուին և ալիմենտ ստացող անձին երեք օրվա ընթացքում հաղորդի այն մասին, որ ալիմենտ վճարող անձը հեռացել է աշխատանքից, ինչպես և նրա աշխատանքի կամ բնակության նոր վայրի մասին, եթե այն հայտնի է ադմինիստրացիային: Նշված տեղեկություններն անհարգելի պատճառներով չհայտնելու դեպքում, դրանում մեղավոր անձինք կարող են ենթարկվել տուգանքի սույն օրենսգրքի 406 հոդվածով սահմանված կարգով ու չափով:
(27.04.66, 14.08.68, 28.05.80, 27.02.85, 26.03.86 խմբագրությամբ)