Անցնել բովանդակությանը
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 39 · ՎՃԻՌՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Հոդված 399. ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄԸ ՊԱՐՏԱՊԱՆԻ` ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՄՈՏ ԳՏՆՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ՏԱՐԱԾԵԼԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 399. ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄԸ ՊԱՐՏԱՊԱՆԻ` ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՄՈՏ ԳՏՆՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ՏԱՐԱԾԵԼԸ

Բռնագանձումը պարտապանի` այլ անձանց մոտ գտնվող դրամական գումարների և գույքի վրա տարածելիս դատական կատարածուն այդ անձանց հարցում է ուղարկում այն մասին, թե արդյոք նրանց մոտ պարտապանին պատկանող որևէ գույք կա և արդյոք նրանց պարտավոր են որևէ գումար վճարել պարտապանին, ինչի հիման վրա և ինչ ժամկետում:

Նշված անձինք միաժամանակ տեղեկացվում են այն մասին, որ դատական կատարածուի հարցումը ստանալու պահից պարտապանի` նրանց մոտ գտնվող գույքի և դրամական գումարների վրա արգելանք է դրվում բռնագանձման ենթակա գումարի չափով և որ նրանք, մինչև բռնագանձվող գումարի լրիվ մարումը, պարտավոր են պարտապանին հասանելիք բոլոր վճարումները հանձնել պահանջատիրոջը կամ մուծել դատարանի դեպոզիտ հաշիվը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։