Անցնել բովանդակությանը
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 39 · ՎՃԻՌՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Հոդված 405. ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎՃԻՌՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 405. ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎՃԻՌՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ

Այն դեպքում, երբ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան չի կատարել դատարանի վճիռը` սխալ ազատված կամ փոխադրված աշխատողին աշխատանքում կամ իր նախկին պաշտոնում վերականգնելու վերաբերյալ, դատարանը, սույն օրենսգրքի 206 հոդվածով նախատեսված կարգով, որոշում է կայացնում սխալ ազատված աշխատողի օգտին հարկադրական պարապուրդի ժամանակի համար վարձատրություն բռնագանձելու կամ սխալ փոխադրված աշխատողին աշխատավարձի տարբերությունը վճարելու մասին` վճիռն արձակելու օրից մինչև նրա կատարման օրն ընկած ամբողջ ժամանակամիջոցի համար:

Այն վնասները, որոնք պատճառվել են դատարանի վճիռը չկատարելու հետևանքով աշխատողին դրամական գումարներ վճարելով, ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության հայցի կամ դատախազի դիմումի հիման վրա, ինչպես նաև դատարանի նախաձեռնությամբ կարող են բռնագանձվել համապատասխան կազմակերպության օգտին այն պաշտոնատար անձից, որը մեղավոր է դատարանի վճիռը չկատարելու համար: Այդ դեպքում պաշտոնատար անձերից վճռվող գումարների չափը որոշվում է աշխատանքային օրենսդրությամբ:

(28.05.80 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։