ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 39 · ՎՃԻՌՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Հոդված 406. ԴԱՏԱԿԱՆ ԿԱՏԱՐԱԾՈՒԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ
Հոդված 406. ԴԱՏԱԿԱՆ ԿԱՏԱՐԱԾՈՒԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ
Սույն օրենսգրքի 390, 397 և 399 հոդվածներում նշված պահանջները դատարանի կողմից անհարգելի ճանաչված պատճառներով չկատարելու դեպքում համապատասխան ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների մեղավոր պաշտոնատար անձինք կամ քաղաքացիները, դատական կատարածուի միջնորդությամբ, դատարանի կողմից ենթարկվում են տուգանքի` մինչև 30 դրամի չափով:
Պահանջատերը իրավունք ունի նաև հայց հարուցելու համապատասխան ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության դեմ` պարտապանից ետպահման ենթակա այն գումարները բռնագանձելու մասին, որոնք ետ չեն պահվել այդ ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության մեղքով:
(27.02.85 խմբագրությամբ)