Անցնել բովանդակությանը
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 40 · ՎՃԻՌՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿՈՈՊԵՐԱՏԻՎ ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Հոդված 409. ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄԸ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ՏԱՐԱԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 409. ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄԸ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ՏԱՐԱԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Վարկային հիմնարկներում հաշիվներ ունեցող պետական ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, կոլտնտեսությունները, կոոպերատիվ այլ կազմակերպությունները, դրանց միավորումները ու հասարակական այլ կազմակերպությունները, բռնագանձումը պարտապանների վարկային հիմնարկներում գտնվող դրամական միջոցների վրա տարածելիս, կատարողական փաստաթուղթը անմիջականորեն ներկայացնում են համապատասխան վարկային հիմնարկին` միջոցների հարկադրական դուրս գրման համար:

Պետական բյուջետային հիմնարկների և այլ պետական կազմակերպությունների պարտքերը ծածկելու համար միջոցներ բաց թողնելու պայմաններն ու կարգը, եթե այդ պարտքերը չեն կարող ծածկվել նրանց նախահաշվի հաշվին, սահմանվում են ԽՍՀ Միության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

(28.05.80 խմբագրությամբ):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։