Հոդված 410. ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ և ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ՏԱՐԱԾԵԼԸ
Հոդված 410. ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ և ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ՏԱՐԱԾԵԼԸ
Եթե պետական ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները պարտքերը մարելու համար բավարար դրամական միջոցներ չունեն, ապա բռնագանձումը կարող է տարածվել պարտապանին պատկանող գույքի վրա, բացառությամբ ձեռնարկությունների, շենքերի, կառուցումների, սարքավորումների և հիմնական միջոցների շարքին դասվող այլ գույքի, սերմացուի և կերի ֆոնդերի, ինչպես նաև պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների նորմալ գործունեության համար անհրաժեշտ այլ շրջանառու ֆոնդերի:
Պետական բյուջեով պահվող ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գույքի վրա բռնագանձում տարածել չի թույլատրվում:
Վարկային հիմնարկների տված փոխատվությունները վերադարձնելու վերաբերյալ նրանց պահանջներով բռնագանձում տարածելու կարգը որոշվում է ԽՍՀ Միության օրենսդրությամբ:
(28.05.80 խմբագրությամբ)