ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 41 · ԲՌՆԱԳԱՆՁՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՊԱՀԱՆՋԱՏԵՐԵՐԻ ՄԻՋԵՎ ԲԱՇԽԵԼԸ
Հոդված 418. ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄԸ ԳՐԱՎ ԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ՏԱՐԱԾԵԼԸ
Հոդված 418. ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄԸ ԳՐԱՎ ԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ՏԱՐԱԾԵԼԸ
Գրավ դրված գույքի վրա բռնագանձում կարող է տարածվել, եթե պարտապանի մյուս գույքը բավական չէ նրան ներկայացված այն բոլոր պահանջները լրիվ բավարարելու համար, որոնք գրավով ապահովված չեն:
Եթե գրավառուն իրեն է վերապահում գրավ դրված գույքը, ապա նա պարտավոր է բավարարել իր պահանջի հանդեպ նախապատվություն վայելող պահանջները, սակայն այդ գույքի արժեքը չգերազանցող չափով:
(24.02.82 խմբագրությամբ)