Հոդված 423. ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎՃԻՌԸ Ի ԿԱՏԱՐ ԱԾԵԼԻՍ
Հոդված 423. ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎՃԻՌԸ Ի ԿԱՏԱՐ ԱԾԵԼԻՍ
Եթե գույքի վրա արգելանք դնելիս դատական կատարածուն օրենքի խախտում է թույլ տալիս, որը հիմք է հանդիսանում արգելանքը վերացնելուն, անկախ գույքը պարտապանին կամ այլ անձանց պատկանելուց, արգելանքը վերացնելու մասին պարտապանի և այդ անձանց դիմումները դատարանը քննության է առնում սույն օրենսգրքի 422 հոդվածով սահմանված կարգով: Այդպիսի դիմումներ կարող են տրվել նախքան արգելանքի տակ դրված գույքի իրացումը:
Քաղաքացիական իրավունքի մասին այդ անձանց հարուցած վեճը` կապված այն գույքի պատկանելության հետ, որի վրա բռնագանձում է տարածվել, դատարանը քննության է առնում հայցային վարույթի կանոններով (գույքը արգելանքից ազատելու հայցեր):
Գույքը արգելանքից ազատելու հայցեր կարող են հարուցել ինչպես սեփականատերերը, այնպես էլ պարտապանին չպատկանող գույքը տիրապետողները:
Գույքը արգելանքից ազատելու հայցերը հարուցվում են պարտապանի և պահանջատիրոջ դեմ: Եթե գույքի վրա արգելանք է դրվել գույքի բռնագրավման կապակցությամբ, որպես պատասխանողներ մասնակից են արվում դատապարտյալը և համապատասխան ֆինանսական մարմինը:
Եթե արգելադրված գույքը արդեն իրացվել է, հայցը հարուցվում է նաև այն անձանց դեմ, որոնց հանձնվել է գույքը: Իրացված գույքը վերադարձնելու վերաբերյալ հայցը բավարարվելու դեպքում գույքը ձեռք բերողի, պահանջատիրոջ և պարտապանի միջև առաջացած վեճերը դատարանը քննության է առնում հայցային կարգով:
Դատավորը, անկախ շահագրգռված անձանց դիմումից, պարզելով այս հոդվածի առաջին մասում նշված հանգամանքները, պարտավոր է վերացնել գույքի վրա դրված արգելանքը: