Հոդված 425. ՎՃՌԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՇՐՋԱԴԱՐՁԵԼՈՒ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ
Հոդված 425. ՎՃՌԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՇՐՋԱԴԱՐՁԵԼՈՒ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ
Դատարանը, որին գործը հանձնված է վերստին քննելու, պարտավոր է իր նախաձեռնությամբ քննության առնել կատարումը շրջադարձելու հարցը և այն լուծել նոր վճռի կամ որոշման մեջ, որով ավարտվում է գործի վարույթը:
Այն դեպքում, երբ գործը վերստին քննող դատարանը չի լուծել բեկանված վճռի կատարումը շրջադարձելու հարցը, պատասխանողն իրավունք ունի հայցային վաղեմության ժամկետի սահմաններում դիմում տալու այդ դատարանին` կատարումը շրջադարձելու մասին: Այդ դիմումը քննության է առնվում դատական նիստում: Գործին մասնակցող անձինք տեղյակ են պահվում նիստի ժամանակի և տեղի մասին, սակայն նրանց չներկայանալը արգելք չի հանդիսանում դատարանի առաջ դրված հարցը լուծելուն:
Կատարումը շրջադարձելու հարցի վերաբերյալ դատարանի որոշման դեմ կարող է մասնավոր գանգատ տրվել և մասնավոր բողոք բերվել: