Անցնել բովանդակությանը
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ: ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎՈՂ ՀԱՅՑԵՐ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎՃԻՌՆԵՐ: ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԳլուխ 43 ·

Հոդված 427. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 427. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Օտարերկրյա քաղաքացիները իրավունք ունեն դիմելու Հայաստանի Հանրապետության դատարաններին և խորհրդային քաղաքացիներին հավասար օգտվում են քաղաքացիական դատավարական իրավունքներով:

Օտարերկրյա ձեռնարկությունները և կազմակերպությունները իրավունք ունեն դիմելու Հայաստանի Հանրապետության դատարաններին և իրենց շահերը պաշտպանելու համար օգտվում են քաղաքացիական դատավարական իրավունքներով:

ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների քաղաքացիական դատավարության հիմունքների 50 հոդվածին համապատասխան ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը կարող է սահմանել պատասխան սահմանափակումներ այն պետությունների քաղաքացիների, ձեռնարկությունների և կազմակերպությունների նկատմամբ, որտեղ խորհրդային քաղաքացիների, ձեռնարկությունների կամ կազմակերպությունների քաղաքացիական դատավարական իրավունքների հատուկ սահմանափակումներ են թույլ տրվում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։