ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 5 · ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 47. ԱՅՆ ԱՆՁԻՆՔ, ՈՎՔԵՐ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ԼԻՆԵԼ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 47. ԱՅՆ ԱՆՁԻՆՔ, ՈՎՔԵՐ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ԼԻՆԵԼ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Դատարանում ներկայացուցիչներ չեն կարող լինել անչափահաս կամ խնամակալության, կամ հոգաբարձության տակ գտնվող անձինք:
Փաստաբանների կոլեգիայից հեռացված անձինք դատարանի կողմից չեն կարող թույլատրվել ներկայացուցչության սույն օրենսգրքի 44 հոդվածի 7-րդ կետով նախատեսված դեպքում:
Դատարանում ներկայացուցիչներ չեն կարող լինել դատավորները, քննիչները և դատախազները: Այս կանոնը չի տարածվում հիշյալ անձանց վրա, երբ նրանք դատավարությունում հանդես են գալիս որպես համապատասխան դատարանի, դատախազության լիազորներ կամ որպես օրինական ներկայացուցիչներ: