ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 6 · ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ
Հոդված 50. ԱՊԱՑՈՒՑԵԼՈՒ և ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 50. ԱՊԱՑՈՒՑԵԼՈՒ և ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Յուրաքանչյուր կողմ պետք է ապացուցի այն հանգամանքները, որոնց վրա, որպես իր պահանջների ու առարկությունների հիմք, հենվում է ինքը:
Ապացույցները ներկայացնում են կողմերը և գործին մասնակցող մյուս անձինք: Եթե ներկայացված ապացույցները բավարար չեն, դատարանը կողմերին և գործին մասնակցող մյուս անձանց առաջարկում է ներկայացնել լրացուցիչ ապացույցներ կամ դրանք հավաքում է իր նախաձեռնությամբ: