ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 6 · ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ
Հոդված 57. ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 57. ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Այն անձինք, որոնք հիմք ունեն երկյուղ կրելու, որ իրենց համար անհրաժեշտ ապացույցները ներկայացնելը հետագայում կարող է դժվարանալ կամ անհնարին դառնալ, կարող են խնդրել դատարանին ապահովելու այդ ապացույցները:
Նախքան դատարանում գործ հարուցվելը ապացույցների ապահովումը կատարվում է պետական նոտարական գրասենյակների կողմից` Պետական նոտարիատի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:
(26.11.75 խմբագրությամբ)