ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 6 · ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ
Հոդված 58. ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄԸ
Հոդված 58. ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄԸ
Ապացույցների ապահովման վերաբերյալ դիմումի մեջ պետք է մատնանշվեն այն ապացույցները, որոնք անհրաժեշտ է ապահովել, այն հանգամանքները, որոնց հաստատման համար անհրաժեշտ են այդ ապացույցները, այն պատճառները, որոնք դրդել են խնդրատուին` դիմելու ապահովման խնդրանքով, ինչպես նաև այն գործը, որի համար անհրաժեշտ են ապահովվելիք ապացույցները:
Դիմումը տրվում է այն դատարանին, որի գործունեության շրջանում պետք է կատարվեն ապացույցների ապահովման վերաբերյալ դատավարական գործողությունները:
Դիմումի ընդունումը մերժելու վերաբերյալ դատավորի որոշման դեմ կարող է մասնավոր գանգատ տրվել և մասնավոր բողոք բերվել: