ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 6 · ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ
Հոդված 62. ՎԿԱՅԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 62. ՎԿԱՅԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Որպես վկա կանչված անձը պարտավոր է ներկայանալ դատարանին և տալ ճշմարտացի ցուցմունքներ:
Դատարանի կողմից անհարգելի ճանաչված պատճառներով ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու համար վկան պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 197 հոդվածով, իսկ ակնհայտ սուտ ցուցմունք տալու համար` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 196 հոդվածով:
Վկան դատարանի կողմից կարող է հարցաքննվել նաև իր գտնվելու տեղում, եթե նա հիվանդության, ծերության, հաշմանդամության կամ այլ հարգելի պատճառներով ի վիճակի չէ ներկայանալու դատարանի կանչով:
(27.02.85 խմբագրությամբ)