Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 6 · ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ

Հոդված 64. ԳՐԱՎՈՐ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ և ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 64. ԳՐԱՎՈՐ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ և ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Գործին մասնակցող կամ չմասնակցող անձերից որևէ գրավոր ապացույց պահանջելու վերաբերյալ դատարանի առաջ միջնորդություն հարուցող անձը պետք է նշի այդ ապացույցը և մատնանշի այն հիմքերը, որոնց հիման վրա նա գտնում է, որ ապացույցը գտնվում է տվյալ անձի մոտ:

Պետական ձեռնարկություններից, հիմնարկներից, կազմակերպություններից, կոլտնտեսություններից, կոոպերատիվ այլ կազմակերպություններից, դրանց միավորումներից ու հասարակական այլ կազմակերպություններից կամ քաղաքացիներից դատարանի կողմից պահանջվող գրավոր ապացույցները ուղարկվում են անմիջականորեն դատարան:

Գրավոր ապացույց պահանջելու վերաբերյալ միջնորդություն հարուցող անձին դատարանը կարող է նաև հանձնարարություն տալ ստանալու այդ ապացույցները և դրանք ներկայացնելու դատարանին:

(28.05.80 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։