ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 6 · ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ
Հոդված 77. ՓՈՐՁԱԳԵՏԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 77. ՓՈՐՁԱԳԵՏԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
Փորձագետը իր եզրակացությունը տալիս է գրավոր: Փորձագետի եզրակացությունը պետք է պարունակի կատարված հետազոտությունների մանրամասն նկարագրությունը, դրանց հետևանքով արված հետևությունները և դատարանի կողմից առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները: Եթե փորձագետը փորձաքննություն կատարելիս պարզի գործի համար նշանակություն ունեցող այնպիսի հանգամանքներ, որոնց առթիվ հարցեր չեն առաջադրվել նրան, ապա նա այդ հանգամանքների վերաբերյալ հետևությունները մտցնում է իր եզրակացության մեջ: