Հոդված 94. ԴԱՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԿՈՂՄԵՐԻՆ
Հոդված 94. ԴԱՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԿՈՂՄԵՐԻՆ
Դատախազական մարմինների, ինչպես նաև պետական կառավարման մարմինների, արհմիությունների, պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, կոլտնտեսությունների, կոոպերատիվ այլ կազմակերպությունների, դրանց միավորումների ու հասարակական այլ կազմակերպությունների և առանձին քաղաքացիների հայցը լիովին կամ մասամբ մերժելիս, եթե նրանք գործն սկսել են ի պաշտպանություն այլ անձանց իրավունքների և շահերի (սույն օրենսգրքի 4 հոդված), պատասխանողին բյուջեի միջոցներից հատուցվում են նրա կրած դատական ծախսերը ամբողջությամբ կամ հայցային պահանջների այն մասի համամասնությամբ, որում մերժվել է հայցվորը:
Դատարանի կողմից սույն օրենսգրքի 36 հոդվածի երրորդ մասով նախատեսված կարգով ներգրավված պատասխանողի դեմ հարուցված հայցը մերժելիս նրա կրած դատական ծախսերը հատուցվում են բյուջեի միջոցներից:
Գույքը արգելանքից ազատելու հայցը բավարարվելու դեպքում բյուջեի միջոցներից հայցվորին հատուցվում են նրա կրած դատական ծախսերը:
(28.05.80 խմբագրությամբ)