Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 8 · ԴԱՏԱԿԱՆ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ

Հոդված 97. ԴԱՏԱԿԱՆ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 97. ԴԱՏԱԿԱՆ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼԸ

Դատարանը դատական տուգանքներ նշանակում է սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և չափերով:

Դատարանի կողմից պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, կոլտնտեսությունների, կոոպերատիվ այլ կազմակերպությունների, դրանց միավորումների ու հասարակական այլ կազմակերպությունների պաշտոնատար անձանց վրա դրված տուգանքները բռնագանձվում են նրանց անձնական միջոցներից:

Տուգանքը նշանակելու վերաբերյալ որոշման պատճենը ուղարկվում է տուգանված անձին:

(28.05.80 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։